ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաստանում ընթացող հուշամրցաշարում 7 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ

Վրաստանում ընթացող հուշամրցաշարում 7 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ

Վրաստանի Քութաիսի քաղաքում ընթացող աշխարհի և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում 7 հայ բռցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ։

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է՝ ոսկե մեդալի համար կպայքարեն 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 63,5 կգ քաշային Արման Միսկարյանը, 67 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյանը, 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:

  • Կիսվել: