շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանի առաջնությունում Ախալքալաքի «Աբուլը» առաջին տեղում է

Վրաստանի առաջնությունում Ախալքալաքի «Աբուլը» առաջին տեղում է

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում մեկնարկեց Վրաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ մրցաշրջանը։ Հանդիպեցին «Աբուլ» և Թբիլիսիի «Մերանի-3» ֆուտբոլի թիմերը։ Խաղն ավարտվեց Աբուլ թիմի հաղթանակով, գրում է jnews.ge-ն:

Վրաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ մրցաշրջանը կավարտվի նոյեմբերին։ Հերթական հաղթանակի արդյունքում «Աբուլը» տեղափոխվեց մրցաշարի առաջին հորիզոնական։

Այսօր ժամը 17:00-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում մեկնարկեց ֆուտբոլային հանդիպումը։ «Աբուլը» 5։0 հաշվով հաղթեց «Մերանի-3»-ին։

Գոլերը խփել են.

2 գոլ՝ Սուրեն Ավետիսյան, 1 գոլ՝ Զազա Մուրադաշվիլի, 1՝ Ռաֆայել Դարբինյան, 1՝ Լուկա Գագնիձե։

Հիշեցնենք, որ «Աբուլ» ֆուտբոլային թիմին մարզում է Ռաֆայել Դարբինյանը։

Երկրորդ մրցաշրջանի հաջորդ խաղը նույնպես կկայանա Ախալքալաքում՝ օգոստոսի 31-ին։ «Աբուլը» կխաղա Խաշուրիի «Իվերիա» թիմի հետ։

  • Կիսվել: