շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Վիճակահանությունը խաղարկություն է, այն կարող էր ավելի լավը լինել․ Գվարդիոլա

Վիճակահանությունը խաղարկություն է, այն կարող էր ավելի լավը լինել․ Գվարդիոլա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ հանդիպումների մասին:

«Այնպիսի տպավորություն է, որ այս դիմակայությունն արդեն դերբի է: Չորս մրցաշրջան անընդմեջ մենք հանդիպում ենք «Ռեալի» հետ: Վիճակահանությունը խաղարկություն է, այն կարող էր ավելի լավը լինել, բայց «Բավարիան» նույնպես շատ ուժեղ մրցակից է: Հույս ունեմ, որ մենք կարող ենք լավ պատրաստվել դիմակայության առաջին խաղին», – կատալոնացու խոսքերը մեջբերում է OneFootball-ը:

Նախորդ երեք մրցաշրջաններից երկուսում Չեմպիոնների լիգայի 15-ակի գավաթակիրը «Մանչեսթեր Սիթիին» դուրս է թողել պայքարից:

  • Կիսվել: