շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վիգեն Նազարյանը ևս կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի Մ20 ԵԱ

Վիգեն Նազարյանը ևս կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի Մ20 ԵԱ

Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր երրորդ հաղթանակը տարավ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։

Վիգենը 1/4 եզրափակչում հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Ռոբին Ուսպենսկիին։ 1/8 եզրափակիչ գոտեմարտում նա ժամանակից շուտ՝ 9-1 հաշվով հաղթել էր Մոլդովան ներկայացնող Գաբրիել Լուպասկոյին, իսկ առաջին գոտեմարտում 5-4 հաշվով առավելության էր հասել վրացի Բեկա Մելելաշվիլիի նկատմամբ։

  • Կիսվել: