հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վերջին տուրից առաջ Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատարն է. Կարեն Ասրյանի հուշամրցաշար

Վերջին տուրից առաջ Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատարն է. Կարեն Ասրյանի հուշամրցաշար

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտին է մոտենում Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 8 երկրի շուրջ 100 շախմատիստ: Ռուսաստանցի շախմատիստները հանդես են գալիս ՖԻԴԵ-ի դրոշի ներքո: Մասնակիցներից 9-ը գրոսմայստերներ են: Ամենաբարձր անհատական վարկանիշն ունի Հրանտ Մելքումյանը (2655), նրան հաջորդում են իրանցի Ամին Տաբատաբաեին (2650) և Շանթ Սարգսյանը (2648):

Վերջին՝ 9-րդ տուրից առաջ 7 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարը Շանթ Սարգսյանն է: Սամվել Տեր-Սահակյանը և Արթուր Դավթյանն ունեն 6,5-ական միավորով և զբաղեցնում են 2-3 հորիզոնականները: Եվս 4 շախմատիստներ վաստակել են 6 միավոր և նույնպես պայքարում են մրցանակային տեղերի համար:

Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը 14 մլն դրամ է: Դրամական մրցանակներ են նախատեսված լավագույն 15 շախմատիստի համար: Կպարգևատրվեն նաև կանանց, վետերանների և պատանիների պայքարում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները: Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 3 մլն դրամով: 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 2 և 1,5 մլն դրամ:

  • Կիսվել: