երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Վերակառուցվում է օլիմպիական ջրանցքը

Վերակառուցվում է օլիմպիական ջրանցքը

Գերմանիայի  Աուգսբուրգ քաղաքի  ջրանցքում են անցկացվել  1972 թ․օլիմպիական ամառային խաղերի թիավարության  մրցումները։ Մյունխենից 70 կմ հեռավորության վրա է գտնվում այդ քաղաքը։ Բնակիչները  հպարտանում  են իր տեսակով եզակի այդ  կառույցով, որն աշխարհում առաջին արհեստական ջրանցքն է սլալոմ թիավարության  համար:

Այն ունի 600 մետր երկարություն, բետոնապատ է։ Նման  ինժեներական լուծումը հնարավորություն է տվել  պարբերաբար անցկացնել  միջազգային խոշոր պաշտոնական  մրցաշարեր, ինչը օլիմպիական ժառանգության լավագույն ապացույցն է։

20-րդ  ամառային մարզահանդեսի  ավարտից գրեթե 50 տարի հետո էլ մարզակառույցը գրավիչ է, սակայն անհրաժեշտ են վերակառուցման աշխատանքներ։ Արդիականացման կարիք ունեն  ջրանցքը և հարակից ենթակառուցվածքները։ Անհրաժեշտ է տեղադրել ժամանակակից  տեխնոլոգիական սարքավորումներ: Հիմնանորոգման  համար Գերմանիայի իշխանությունները կծախսեն  22,9 միլիոն դոլար:

2022 թ. այդ մարզահամալիրում  նախատեսված է  անցկացնել սլալոմ թիավարության  աշխարհի  առաջնությունը։

  • Կիսվել: