Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առանջնության բրոնզե մեդալակիր
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 և Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակիցը Վազգեն Թևանյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում առանց պայքարի դարձավ բրոնզե մեդալակիր:
65 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Թևանյանը պետք է մրցեր վրացի ըմբիշ Գոգա Օտինաշվիլի հետ, բայց նա վնասվածքի պատճառով չի ներկայացել մրցմանը։