երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վարազդատ Հարոյանը բուժզննում է անցել իսպանական «Կադիսում» (տեսանյութ)

Վարազդատ Հարոյանը բուժզննում է անցել իսպանական «Կադիսում» (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը արդեն գտնվում է իսպանական «Կադիսի» մարզաբազայում: Այդ մասին հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Այսօր մեր ֆուտբոլիստը բուժզննում է անցել: Վաղը նա կմիանա թիմին և առաջին մարզումը կանցկացնի:

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը 2 տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ: Նա կդառնա հայաստանցի առաջին ֆուտբոլիստը, որը հանդես կգա Իսպանիայի Լա լիգայում:

  • Կիսվել: