ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ուրարտուի» անձնակազմն արդեն Սլովենիայում է

«Ուրարտուի» անձնակազմն արդեն Սլովենիայում է

«Ուրարտուի» անձնակազմն արդեն Սլովենիայում է: Այս մասին տեղեկանում ենք ՛՛Ուրարտու՛՛ ՖԱ-ի ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ թիմն արդեն վաղը առաջին մարզումը կանցկացնի։

Հիշեցնենք, որ այսօր ՛՛Ուրարտուն՛՛ Երևան-Մարիբոր ուղիղ չվերթով մեկնեց Սլովենիա, որտեղ հուլիսի 8-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում ուժերը կչափի ՛՛Մարիբորի՛՛ հետ։

՛՛Ուրարտուն՛՛ Սլովենիա է մեկնել 24 ֆուտբոլիստով։ Վնասվածքի պատճառով Մարիբոր չեն մեկնել Արսեն Բեգլարյանն ու Ջոնել Դեսիրեն։

Հայտնի է, որ ՛՛Մարիբոր՛՛-՛՛Ուրարտու՛՛ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին՝ Սլովենիայի ՛՛Լյուդսկի վրտ՛՛ մարզադաշտում:

  • Կիսվել: