երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ուրարտու»-ն պարտվեց «Մարիբոր»-ին. Կոնֆերենցիաների լիգա

«Ուրարտու»-ն պարտվեց «Մարիբոր»-ին. Կոնֆերենցիաների լիգա

Ֆուտբոլի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի շրջանակներում Երևանի «Ուրարտու»-ն արտագնա խաղում ուժերը չափեց սլովենական «Մարիբոր»-ի հետ:

Առաջին կեսում երկու ակումբները չկարողացան իրացնել իրենց ընձեռնված հնարավորությունները և առաջին 45 րոպեն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում «Մարիբոր»-ն իր հնարավորությունն օգտագործեց 56-րդ րոպեին և գրավեց «Ուրարտու»-ի դարպասը: Աչքի ընկավ Զուգելջը: Ի վերջո «Ուրարտու»-ին չհաջողվեց հետ բերել կորցրածը և հայկական ակումբը պարտություն կրեց նվազագույն հաշվով:
 
«Մարիբոր»-«Ուրարտու»` 1:0:
 
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա Երևանում մեկ շաբաթ անց:

  • Կիսվել: