երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
UFC. Բրազիլացի Օլիվեյրան ցանկանում է մրցել Ծառուկյան-Մախաչև զույգի հաղթողի հետ

UFC. Բրազիլացի Օլիվեյրան ցանկանում է մրցել Ծառուկյան-Մախաչև զույգի հաղթողի հետ

Բրազիլացի UFC մարտիկ Չարլզ Օլիվեյրան հայտնել է, որ պետք է մենամարտի Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի միջև չեմպիոնական մենամարտի հաղթողի հետ, գրում է armsport.am-ը:

Մախաչևն ու Ծառուկյանը կմրցեն UFC թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար UFC 311 մրցաշարում, որը կկայանա հունվարի 19-ին Լոս Անջելեսում:

«Ես նույնիսկ առաջարկեցի UFC-ին դառնալ պահեստային այս մենամարտի համար: Նրանք ասացին սպասել: Հետևաբար ես ԱՄՆ-ում եմ և սպասում եմ, թե ով կդառնա հաղթող, ում հետ ես կհանդիպեմ օկտագոնում: Երբ UFC-ն ասաց սպասել, ես մի փոքր արձակուրդ վերցրի՝ ժամանակ անցկացնելու ընտանիքիս, կնոջս և աղջկաս հետ: Ես Դեյնա Ուայթից առաջին շարքի տոմս խնդրեցի UFC 311 մրցաշարի համար», — ասել է Օլիվեյրան Մանուկ Հակոբյանի հետ հարցազրույցում:

Չարլզ Օլիվեյրան անցկացրել է 45 մենամարտ MMA-ում և տարել 35 հաղթանակ: Նա զբաղեցնում է 2-րդ տեղը UFC թեթև քաշային կարգի մարտիկների վարկանիշում:

  • Կիսվել: