շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկրորդ փոքր մեդալն է նվաճել: B խմբում Ռաֆիկ Հարությունյանը հրում վարժությունում գրանցելով 196 կգ արդյունք՝ նվաճել է բրոնզե մեդալ:

Պոկում վարժությունում հայ ծանրորդը գրանցել է 150 կգ արդյունք: Երկամարտում Հարությունյանը 346 կգ արդյունքով 4-րդն էր: 

Հիշեցնենք, որ առաջին մեդալը Հայաստանին բերել էր Իզաբելա Յայլյանը:

 
 
 

  • Կիսվել: