կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ծանրամարտի օնլայն մրցաշարում Հայաստանը կունենա 3 մասնակից

Ծանրամարտի օնլայն մրցաշարում Հայաստանը կունենա 3 մասնակից

Օգոստոսի 28-30-ը անցկացվելու է ծանրամարտի առցանց մրցաշար, որը նվիրված է լինելու Ուզբեկստանի անկախության տոնին։

Մասնակցելու է մինչև 120-140 մարզիկ: Հայաստանից ստուգատեսին կմասնակցեն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը, իսկ 109+ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Վարազդատ Լալայանը, փոխանցում է armsport-ը:

Մրցաշարը ցուցադրվելու է Youtube-ով և facebook-ով։

  • Կիսվել: