շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռաֆիկ Հարությունյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Ռաֆիկ Հարությունյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի Մ23 Եվրոպայի առաջնության տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է չեմպիոնի կոչումը:

Պոկում վարժությունում Հարությունյանը 155 կգ արդյունքով գրավել է 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացնելով 190 կգ-անոց ծանրաձողը՝ ցույց է տվել լավագույն արդյունքը: Երկրորդ և երրորդ մոտեցումներից ծանրորդն ու մարզիչները հրաժարվել են: Հարությունյանը նվաճել է նաև այս վարժության փոքր ոսկե մեդալ:

Ավելի վաղ Մ20 տարեկանների պայքարում ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ), իսկ Միլենա Խաչատրյանը (76 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

 

  • Կիսվել: