հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնություն․ այսօր պայքարի մեջ կմտնի առաջին հայ մարզիկը

Ծանրամարտի աշխարհի առաջնություն․ այսօր պայքարի մեջ կմտնի առաջին հայ մարզիկը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում դեկտեմբերի 7-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։

Այսօր պայքարի մեջ կմտնի մեր մարզիկներից առաջինը։ 81 կգ քաշային կարգում ասպարեզ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը։ Այս մասին հայտնում է Arsport.am-ը։  

Երկամարտում Հարությունյանի նախնական պատվերն է՝ 360 կգ։ Այս քաշային կարգի մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։

Հիշեցնենք, որ Հարությունյանից զատ, Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնեն նաև Անդրանիկ Կարապետյանը, Դավիթ Հովյաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը, Տաթև Հակոբյանը, Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը, Վարազդատ Լալայանը, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը։

  • Կիսվել: