ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ծանրաձողերը երկու օրից կլինեն ՀՀ-ում․Դումանյան

Ծանրաձողերը երկու օրից կլինեն ՀՀ-ում․Դումանյան

 

Ծանրաձողերը երկու օրից՝ ամենաշատը մինչև կիրակի օրը, կլինեն ՀՀ-ում և մեր մարզիկները կսկսեն դրանք գործածել, նրանք ճանապարհի մեծ մասն արդեն անցել են: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Վահրամ Դումանյանը՝ շեշտելով որ այդ արդյունքը նախորդ նիստում ծանրաձողերի վերաբերյալ քննարկման արդյունքն է:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հենց այս թեմայի քննարկման ժամանակ զայրացավ, քանի որ պարզվեց՝ Հայաստան է տեղափոխվելու 7 ծանրաձող, մինչդեռ ինքը հանձնարարել էր 20 ծանրաձողի մասին:

  • Կիսվել: