հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Transfermarkt-ը թարմացրել է Լա Լիգայի ամենաթանկարժեք խաղացողների տասնյակը

Transfermarkt-ը թարմացրել է Լա Լիգայի ամենաթանկարժեք խաղացողների տասնյակը

Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի գնահատման մասնագիտացված Transfermarkt վիճակագրական պորտալը թարմացրել է իսպանական Լա Լիգայում հանդես եկող ամենաթանկարժեք խաղացողների տասնյակը, գրում է armsport.am-ը:

Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամինե Յամալը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։ Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ՝ Ջուդ Բելինգհեմը և Կիլիան Մբապեն, որոնց տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։
 

Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում ընդգրկվել են «սերուցքայինների» 5 և «կապտանռնագույնների» 4 խաղացողներ։ Լա Լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում Մադրիդի «Ատլետիկոյի» միակ ներկայացուցիչը արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է (100 միլիոն եվրո)։

 

Լա Լիգայի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի․

  • Լամինե Յամալ (Բարսելոնա) — 200 միլիոն եվրո
  • Կիլիան Մբապե (Ռեալ Մադրիդ) — 180 միլիոն եվրո
  • Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ) — 180 միլիոն եվրո
  • Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ) — 170 միլիոն եվրո
  • Պեդրի (Բարսելոնա) — 140 միլիոն եվրո
  • Ֆեդերիկո Վալվերդե (Ռեալ Մադրիդ) — 130 միլիոն եվրո
  • Խուլիան Ալվարես (Ատլետիկո Մադրիդ) — 100 միլիոն եվրո
  • Ռաֆինյա (Բարսելոնա) — 90 միլիոն եվրո
  • Ռոդրիգո (Ռեալ Մադրիդ) — 90 միլիոն եվր
  • Պաու Կուբարսի (Բարսելոնա) — 80 միլիոն եվրո:

  • Կիսվել: