շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Transfermarkt. Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Transfermarkt. Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, գրում է armsport.am-ը:

Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, և նա գլխավորում է այս ցանկը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։

«Նապոլիի» ֆուտբոլիստ Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային արժեքը նվազել է և այժմ կազմում է 100 մլն եվրո․ նա երկրորդն է այս ցուցանիշով։

Լավագույն եռյակը եզրափակում է «Միլանի» ներկայացուցիչ Ռաֆայել Լեաուն․ պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 մլն եվրո։

Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո։

  • Կիսվել: