երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Տոկիո-2020. Հուլիսի 30-ին Հայաստանը կներկայացնի 1 օլիմպիական

Տոկիո-2020. Հուլիսի 30-ին Հայաստանը կներկայացնի 1 օլիմպիական

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից։ Լողի մրցաշարում երկրորդ մեկնարկը կունենա Հայաստանի չեմպիոն Արթուր Բարսեղյանը, որն ուժերը կփորձի 50 մետր ազատ ոճում: Նա հանդես կգա 5-րդ լողահերթում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:10-ին:

Տոկիո-2020-ում Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին մասնակցել էր նաև 100 մետր ազատ ոճի մրցմանը, որտեղ չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը և 70 մասնակիցների մեջ 38-րդ տեղն էր գրավել 49.78 վայրկյան արդյունքով:

 

  • Կիսվել: