երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ։

Մեր մարզիկը զիջեց մրցակցին 1։4 հաշվով։

Հիշեցնենք, որ երեկ հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում պարտություն էր կրել Ղրղզստանի ներկայացուցչից։

  • Կիսվել: