շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը: Հունահռոմեական ոճի ըմբիշ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում հանդիպեց իրանցի Մոհամմադհադի Սարավիին:

Առաջին մրցափուլում Ալեքսանյանը միավոր ստացավ և աշխատեց պարտերում վերևից, բայց չկարողացավ հնարք կատարել: Երկրորդում հաշիվը հավասարվեց, սակայն Սարավին ևս չկարողացավ հնարք կատարել: Գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ Ալեքսանյանը նորից հնարավորություն ստացավ վերևից աշխատել: Իրանցի ըմբիշը բռնեց Ալեքսանյանի ոտքից, և մրցավարները զգուշացրին նրան ու երկու միավոր տվեցին Ալեքսանյանին, իսկ իրանցիների անհաջող բողոքարկումից հետո հաշիվը դարձավ 4-1: Սակայն այդ դրվագում Ալեքսանյանը նաև ոտքի մկանի վնասվածք ստացավ, սակայն կարողացավ շարունակել գոտեմարտը ու հաղթանակ տանել՝ դուրս գալով եզրափակիչ: Վաղը կայանալիք ոսկե մեդալի համար գոտեմարտում Ալեքսանյանը կհանդիպի ռուսաստանցիչ Մուսա Եվլոևին:

 

 
 

77 կգ քաշային Կարապետ Չալյանը կիսաեզրափակչում 1-6 հաշվով պարտվեց ղրղզ Ակժոլ Մախմուդովին: Նա վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

 

  • Կիսվել: