շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Թադևոսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, այլ արդյունքներ

Թադևոսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, այլ արդյունքներ

Մարտի 7-ին Պլովդիվում մեկնարկում է ըմբշամարտի Մ23 ԵԱ-ն: Առաջինը պայքարի են դուրս եկել հունահռոմեականները:

87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը տարավ երկրորդ հաղթանակը և դուրս եկավ կիսաեզրափակիչ: 1/4-ում նա 3 րոպեում 8:0 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Սաբա Ջավախիշվիլիին: Մինչ այդ Գևորգ Թադևոսյանը վստահ հաղթանակով է սկսել մրցաշարը՝ 9:0 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցչին, փոխանցում է armsport-ը։
 
77 կգ Աշոտ Կիրակոսյանը մեկնարկեց հաղթանակով: 5:1 հաշվով առավելության հասավ էստոնացի մրցակցի նկատմամբ: Կիրակոսյանը 1/4-ում պարտվեց թուրք ըմբիշին:
 
63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը նախ 8:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին, ապա 1/4-ում 0:5 հաշվով պարտվեց վրացի ըմբիշին:
 
55 կգ քաշային Ազատ Սեդրակյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում:

  • Կիսվել: