Սվետլանա Մանուկյանը՝ պարածանրամարտի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվում է պարա (հաշմանդամային) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հաշմանդամային ծանրամարտի կանանց պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել Մանուկյանը (50 կգ), հայտնում է «Փյունիկ» հաշմանդամների միությունը:
Սվետլանան առաջին մեդալն է նվաճել պրոֆեսիոնալ կարիերայում:
Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, մրցահարթակ դուրս կգա միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի փոխչեմպիոն և Պարալիմպիկ խաղերի մասնակից Գրետա Վարդանյանը:
Հարություն Մխիթարյանը կորոնավիրուսի դրական թեստի պատճառով առայժմ չի կարողանում մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Եթե նրա կրկնակի թեստի պատասխանը բացասական լինի, ապա սեպտեմբերի 28-ին Հայաստանը կմասնակցի խառը թիմային պայքարին: