ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Սուսաննա Գաբոյանը չորրորդ անգամ դարձել է ՀՀ շախմատի կանանց առաջնության չեպիոն

Սուսաննա Գաբոյանը չորրորդ անգամ դարձել է ՀՀ շախմատի կանանց առաջնության չեպիոն

Միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը չորրորդ անգամ դարձել է ՀՀ շախմատի կանանց առաջնության չեպիոն։

 

28-ամյա շախմատիստուհին կանանց 80-րդ առաջնությունում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և մնացել անպարտելի։ 6,5 միավորով երկրորդ տեղը գրավել է ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, 6 միավորով եռյակը եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը։

 

Գաբոյանը չեմպիոն էր դարձել նաև 2015, 2021 ու 2024 վականներին։

  • Կիսվել: