երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սուրեն Աղաջանյանն աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը

Սուրեն Աղաջանյանն աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։

60 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց իրանցի Էսմայելի Լեյվեսիի հետ եւ պարտություն կրեց վերջին վայրկյաններին թույլ տված սխալի պատճառով։ Գոտեմարտի ավարտից մոտ կես րոպե առաջ դեռ հայ ըմբիշը հաղթում էր 6:2 հաշվով, սակայն վերջում իրանցի ըմբիշը կարողացավ 4 միավոր վաստակել եւ նվաճել տիտղոսը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը նվաճել էր հաղթողի կոչումը։

 

  • Կիսվել: