շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մոուրինյուն հաստատել է, որ Արսենալի ֆուտբոլիստը կմիանա հռոմեական ակումբին

Մոուրինյուն հաստատել է, որ Արսենալի ֆուտբոլիստը կմիանա հռոմեական ակումբին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաստատել է, որ ակումբը աշխատանքներ է տանում «Արսենալի» կիսապաշտպան Էյնսլի Մեյթլենդ-Նայլսի տրանսֆերի վերաբերյալ։

«Այս պահին չեմ կարող շատ բան ասել, բայց այո, Էյնսլին մեզ համար լուրջ տարբերակ է թվում: Մենք աշխատում ենք հունվարին երկու խաղացողների վարձակալությամբ ձեռք բերելու համար»,- մեջբերում է պորտուգալացի մասնագետին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ինչպես հայտնում են La Gazzetta dello Sport-ը և Il Corriere dello Sport-ը, անգլիացին այսօր բուժզննում կանցնի Լոնդոնում՝ «Ռոմա» տեղափոխվելու համար:

«Ռոման» և «Արսենալը» բանակցություններ են վարում արդեն մի քանի շաբաթ։ Սկզբում կողմերը քննարկել են վարձակալության հարցը՝ խաղացողի տրանսֆերի հետագա գնման տարբերակով: Սակայն, ի վերջո, ակումբները որոշեցին, որ անգլիացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով կմեկնի Հռոմ՝ առանց տրանսֆերի գնման իրավունքի։ Ֆուտբոլիստի վարձակալության համար Ռոման «Արսենալին» կվճարի 1 միլիոն եվրո, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: