հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ստեփանակերտում ավարտվել է ֆուտբոլի պատանեկան մրցաշարը

Ստեփանակերտում ավարտվել է ֆուտբոլի պատանեկան մրցաշարը

ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի և Ստեփանակերտի քաղաքապետարանի համատեղ ջանքերով օգոստոսի 22-ից մինչև օգոստոսի 29-ը Ստեփանակերտ քաղաքում անց է կացվել «Կաշվե գնդակ» ֆուտբոլի ամենամյա մրցաշար:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցաշարում հաղթող է ճանաչվել «Արցախ» թիմը։
 
«Մրցաշարին ի սկզբանե մասնակցում էր  տասը թիմ։ Եզրափակիչ դուրս են եկել «Արցախ», «Կիլիկիա» և «Սամբո ֆիարս» թիմերը։ Արդյունքում 1-ին պատվավոր տեղն է գրավել «Արցախ», 2-րդ տեղ՝ «Կիլիկիա» և 3-րդ տեղ՝ «Սամբո ֆիարս» թիմերը։ Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Տիգրան Ավանեսյանը, լավագույն ռմբարկու՝ Ալեքսանդր Գալստյանը՝ «Կիլիկիա» թիմից, լավագույն պաշտպան Տիգրան Ղազարյանը՝ «Սամբո ֆիարս» թիմից,լավագույն կիսապաշտպան Սուրիկ Աղաջանյանը, լավագույն հարձակվող Դենիս Գաբրիելյանը՝ «Արցախ» թիմից։
 
Բնութագրությունը հասանալի չէԲոլոր 3 թիմերն էլ պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և դրամական պարգևներով, իսկ հաղթանակած «Արցախ» թիմը ստացել է գավաթ, որը հանձնվել է թիմի ավագին»,- մեզ հետ զրույցում նշեց «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի պատասխանատու Սարգիս Աղաջանյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Մեր թիմը՝ «Արցախ»-ը, լավ էր պատրաստվել: Այս մրցաշարի ընթացքում դա ակնհայտ էր, և ապացույցն այսօրվա մեր հաղթանակն է։ Այսպիսի հաղթանակներ դեռ շատ կլինեն», - ընդգծել է «Արցախ» թիմի անդամ Արեն Օհանջանյանը։
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
 

  • Կիսվել: