հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեֆան Աջումանին և ևս 5 ֆուտբոլիստ հեռացել է Վանից

Ստեֆան Աջումանին և ևս 5 ֆուտբոլիստ հեռացել է Վանից

«Վանը»-ը լքել են Ստեֆան Աջումանին, Էդեդեմ Էսսիենը, Եռնիստ Բատիրկանովը, Լուիզ Մենեզեսը, Բրունո Միրանդան և Նիկոլայ Ցիգանը:Այս մասին հայտնում է Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Շնորհակալություն ենք հայտնում բոլորին իրենց պրոֆեսիոնալիզմի և այն ժամանակի համար, որը նրանք անցկացրել են՝ պաշտպանելով մեր ակումբի գույները»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

«Վանից» նաև հայտնում են, որ շուտով կհրապարակեն նաև այն հայ ֆուտբոլիստների անունները, որոնք ևս լքել են ակումբը:

  • Կիսվել: