ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սպերցյանը, հավանաբար, գերազանցել է այն առաջնության մակարդակը, որտեղ խաղում է. Արշավին

Սպերցյանը, հավանաբար, գերազանցել է այն առաջնության մակարդակը, որտեղ խաղում է. Արշավին

Լոնդոնի «Արսենալի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը բարձր է գնահատել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղամակարդակը։

​Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Նիժնի Նովգորոդի» դեմ կայացած վերջին խաղում (5-0) հայ կիսապաշտպանը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ։

​«Նա արդեն շատ տարիներ կայուն կերպով ցուցադրում է իր մակարդակը։ Շատ ուժեղ ֆուտբոլիստ է, որն, հավանաբար, արդեն գերազանցել է այն առաջնության մակարդակը, որտեղ ելույթ է ունենում»,- Արշավինի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանն ընդհանուր առմամբ մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ։

​Նշենք նաև, որ Transfermarkt պորտալը «ցուլերի» ավագի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

  • Կիսվել: