հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սկսվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզական հավաքը

Սկսվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Վատառողջ լինելու պատճառով հավաքին և առաջիկա հանդիպումերին չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել նախապես հրավիրված Դավիդ Դավիդյանը: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Էդգար Բաբայանը: Հավաքականին է միացել նաև «Նոայի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը:

Այսպիսով, ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաքը սկսել և առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ 17 ֆուտբոլիստները․

Դարպասապահներ՝ Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ», Արման Ներսեսյան - ԲԿՄԱ, Գրիգոր Մելիքսեթյան - «Արարատ»։

Պաշտպաններ՝ Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա), Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ», Ալբերտ Խաչումյան - «Արարատ-Արմենիա», Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա», Հակոբ Հակոբյան - «Ուրարտու», Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»։

Կիսապաշտպաններ Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան), Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ, Կարեն Մուրադյան - «Արարատ», Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ», Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»։

Հարձակվողներ Արթուր Միրանյան - «Ուրարտու», Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»։

Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան մայիսի 30-ին՝ Խորվաթիայում։

  • Կիսվել: