ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սիրանուշ Ղուկասյանը համալրեց Հայաստանի կանանց հավաքականը

Սիրանուշ Ղուկասյանը համալրեց Հայաստանի կանանց հավաքականը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց երկրի կանանց հավաքականի ընտրական մրցաշարը: 

Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցում էին 4 շախմատիստուհի՝ Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիամ Մկրտչյանը: 2 շրջանով անցկացված մրցաշարում հաղթող դարձավ Սիրանուշ Ղուկասյանը, ով 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր: Մարիա Կուրսովան 3 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, Մարիամ Մկրտչյանը 2,5 միավորով դարձավ 3-րդը, իսկ Մարիա Գևորգյանը 2 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը:

  • Կիսվել: