ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Շարունակվում է 2025-ի Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը. ովքեր են առաջատարները

Շարունակվում է 2025-ի Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը. ովքեր են առաջատարները

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է 2025 թվականի Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը: Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:
 
5 խաղափուլից հետո մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում առաջատարներն են Հայկ Իվանյանը և Մանվել Վարդանյանը, ովքեր հաղթել են բոլոր 5 խաղերում:
 
Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում առաջատարներն են Աշոտ Ավետիսյանը և Միքայել Սարգսյանը, ովքեր հաղթել են բոլոր 5 խաղերում:
 
Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում միանձնյա առաջատարն է Արման Ասլանյանը, ով ունի 4.5 միավոր:
 
Մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում միանձնյա առաջատարն է Ավիկ Իսախանյանը, ով ունի 4.5 միավոր:
 
Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում միանձնյա առաջատարն է Դավիթ Դավթյանը, ով ունի 4.5 միավոր:
 
Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում միանձնյա առաջատարն է Ալլեն Հակոբյանը, ով ունի 4 միավոր:
 
Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում առաջատարներն են Սոֆիա Բաղրամյանը և Եվա Ադամյանը, ովքեր հաղթել են բոլոր 5 խաղերում։
 
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում առաջատարներն են Անգելինա Միրաքյանը, Լիդա Սինգը և Մարի Աթոյանը, ովքեր ունեն 4.5 միավոր:
 
Մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում առաջատարներն են Անգելինա Դիլոյանը, Անի Թավաքալյանը և Վիկտորիա Շառաջյանը, ովքեր ունեն 4 միավոր:
 
Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում առաջատարներն են Լիլիթ Կասինյանը և Լիլիա Դանիելյանը, ովքեր ունեն 4.5 միավոր:
 
Մասնակիցների քիչ թվի պատճառով՝ մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարը կանցկացվի 7 խաղափուլով։ Մյուս տարիքային խմբերի մրցաշարերը կանցկացվեն 9 խաղափուլով:

  • Կիսվել: