ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շանթ Խաչատրյանը տարավ 2 տպավորիչ հաղթանակ ու դարձավ բրոնզե մեդալակիր

Շանթ Խաչատրյանը տարավ 2 տպավորիչ հաղթանակ ու դարձավ բրոնզե մեդալակիր

Հայաստանի թիմը ելույթը մեկ մեդալով ավարտեց Գերմանիայի Դորդմունդ քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցում էր 10 ըմբիշով:

Շանթ Խաչատրյանը (67 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց լիտվացի Վիլիուս Սավիցկասի հետ և երկրորդ մրցափուլում հաղթեց ժամանակից շուտ՝ 10:1:

Շանթ Խաչատրյանը պայքարը սկսել էր հուլիսի 3-ին և 2 հաղթանակ տանելուց հետո Խաչատրյանը քառորդ եզրափակիչում պարտվել է թուրք մրցակցի, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Միակ սփոփիչ գոտեմարտում նա 32 վայրկյանում հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտություն էին կրել Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ): Հայաստանի թիմի կազմում հանդես եկան նաև Դավիթ Ջոթյանը (60 կգ), Վլադիմիր Հարոյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Ռաֆիկ Միխեևը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ) և Սամվել Սարգսյանը (97 կգ), որոնք հաջողության չհասան:

  • Կիսվել: