չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությունում դեռ 5-րդն է, կանայք` 13-րդը

Շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությունում դեռ 5-րդն է, կանայք` 13-րդը

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

Տղամարդկանց թիմը 7-րդ տուրում մրցեց Իսպանիայի հետ: Գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Բոլոր պարտիաներում գրոսմայստերները կիսեցին միավորը: Այս տուրից հետո հավաքականը մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Կանանց ընտրանին ևս ոչ-ոքի ավարտեց մրցախաղը` մրցելով Սերբիայի հետ: Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում 13-րդն է:

 

Առաջնության ավարտին մնաց երկու տուր:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 39, իսկ կանանցը` 31 թիմեր: Մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 9-ական տուրերից:

  • Կիսվել: