շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շախմատի ԵԱ․ Սարգսյանը կես միավոր է զիջում մրցաշարի առաջատարին

Շախմատի ԵԱ․ Սարգսյանը կես միավոր է զիջում մրցաշարի առաջատարին

Սլովենիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որի շրջանակում արդեն կայացել են 8-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանն այս տուրում ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատար գերմանացի Մաթիաս Բլուեբաումի հետ և իր ակտիվում ունի 6,5 միավոր՝ կես միավորով զիջելով Բլուեբաումին։
 
6 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը, ով այս տուրում ևս ոչ-ոքի է խաղացել: Մանուել Պետրոսյանը (5,5 միավոր), Արթուր Դավթյանը (4,5 միավոր) և Մամիկոն Ղարիբյանը (5 միավոր) այս տուրում հաղթանակներ են տարել։
 
Շանթ Սարգսյանը (5,5 միավոր), Հայկ Մարտիրոսյանը (5,5 միավոր), Ռոբերտ Հովհաննիսյանը (4 միավոր) ոչ ոքի են խաղացել, իսկ Էմին Օհանյանը (2,5 միավոր)՝ պարտվել է մրցակցին:

  • Կիսվել: