չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սերենա Ուիլյամսը ավարտում է կարիերան․ նա ծրագրում է երկրորդ երեխան ունենալ

Սերենա Ուիլյամսը ավարտում է կարիերան․ նա ծրագրում է երկրորդ երեխան ունենալ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել կարիերան ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո և ծրագրում է կրկին երեխա ունենալ:

«Չէի ցանկանա ընտրություն կատարել թենիսի և ընտանիքիս միջև: Կարծում եմ՝ դա արդար չէ: Եթե տղամարդ լինեի, կշարունակեի խաղալ ու հաղթել, ու դա չէր խանգարի ընտանիքի ընդլայմանը: Երբ Օլիմպիան դեռ չէր ծնվել, վայելում էի հղիությանս յուրաքանչյուր պահը: Շուտով կդառնամ 41 տարեկան, հարկավոր է ինչ-որ բան փոխել: Ցանկանում եմ հայտնել, որ պատրաստվում եմ հեռանալ US Open-ից հետո»,- 40-ամյա Սերենայի խոսքը փոխանցում է Vogue-ն:

US Open-2022-ը կայանալու է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը:

 

  • Կիսվել: