երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Սելարայանը վերադարձավ Բելգրանո. պաշտոնական

Սելարայանը վերադարձավ Բելգրանո. պաշտոնական

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վերադարձավ արգենտինական «Բելգրանո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, գրում է armsport.am-ը:

Նշվում է, որ Սելարայանը «Ալ-Ֆատեհից» գնել է իր տրանսֆերային իրավունքները և «Բելգրանոյին» միացել է անվճար։ Կողմերի միջև կնքվել է երկու տրավա պայմանագիր՝ մինչև 2027 թվականի դեկտեմբեր։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա խաղացողը նախկին ակումբի՝ «Ալ-Ֆատեհի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

 

  • Կիսվել: