Սելարայանները մասնակցել են Բելգրանոյի հաղթանակին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն իր նորամուտն է նշել արգենտինական «Բելգրանո» ակումբում, գրում է armsport.am-ը:
Արգենտինական ակումբն ընկերական հանդիպում է անցկացրել ուրուգվայական «Ֆենիքսի» հետ՝ հաղթելով 4:0 հաշվով։ Այս մասին տեղեկացնում է «Բելգրանոյի» մամուլի ծառայությունը։
Խաղին մասնակցել է Լուկաս Սելարայանը, որին փոխարինել է նրա 20-ամյա եղբայրը՝ Գոնսալո Սելարայանը։