ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սարին հեռացվել է «Յուվենտուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Սարին հեռացվել է «Յուվենտուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին: Ավելի վաղ թիմը չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ ։ Պայմանագրի խզումը «Յուվենտուս»-ին արժեցել է 20 մլն եվրո, հայտնում են ԶԼՄ-ները, գրում է  kommersant.ru-ն։

Սարին թիմը գլխավորել է 2019/20 մրցաշրջանից առաջ ։ Նրա գլխավորությամբ «Յուվենտուսը» դարձել է Իտալիայի չեմպիոն, սակայն պարտվել է Իտալիայի գավաթի և սուպերգավաթի եզրափակիչներում և արդեն իսկ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից:

«Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել մարզչին այն բանի համար, որ նա նոր էջ է գրել «Յուվենտուսի»պատմության մեջ՝ 9-րդ առաջնությունում անընդմեջ տարած հաղթանակով»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: