չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
«Սանթոսը» պաշտոնապես հայտարարել է Նեյմարի վերադարձի մասին (տեսանյութ)

«Սանթոսը» պաշտոնապես հայտարարել է Նեյմարի վերադարձի մասին (տեսանյութ)

Բրազիլական «Սանթոսը» պաշտոնապես հայտարարել է բրազիլացի հարձակվող Նեյմարի վերադարձի մասին։

32-ամյա ֆուտբոլիստը «Սանթոսի» ակադեմիայի սան է, ակումբի գլխավոր թիմում հանդես է եկել 2009-2013 թվականներին՝ 225 խաղում խփելով 136 գոլ, կատարելով 64 գոլային փոխանցում։

Դրանից հետո Նեյմարը հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում և սաուդյան «Ալ Հիլալում»։

Transfermarkt-ը Նեյմարի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

 

  • Կիսվել: