շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սամվել Բալասանյանը պարգևատրել է տարբեր սպորտաձևերից Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած մարզիկներին

Սամվել Բալասանյանը պարգևատրել է տարբեր սպորտաձևերից Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած մարզիկներին

2021 թվականի ընթացքում տարբեր սպորտաձևերից Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին  հունիսի 25-ին, ընդունել ու պարգևատրել է Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը: Մինչ պարգևատրումը, Սամվել Բալասանյանը ողջունել ու իր երախտիքի խոսքն է հղել բոլորին, խոսել նրանց արդյունքների ու հետագա սպասելիքների մասին: Սամվել Բալասանյանն այնուհետ խոսել է մարզադրպորցների, դրանց նորոգման, վերազինման և մի շարք այլ հարցերի մասին:

Նշենք, որ պարգևատրվել է 10 մարզիկ և 10 մարզիչ: Պարգևատրումների համար ավագանու որոշմամբ հատկացվել է մոտ 7 մլն դրամ:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, հանրապետական կարգի մրցավար, Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը: Սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա արդյունավետ աշխատանքային գործունեության և ծննդյան հոբելյանական 60-ամյակի առիթով Վաչագան Վարդանյանը պարգևատրվել է Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով:

  • Կիսվել: