ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Saint Louis Rapid and Blitz 2020. Արոնյանը չկարողացավ մտնել լավագույն եռյակ

Saint Louis Rapid and Blitz 2020. Արոնյանը չկարողացավ մտնել լավագույն եռյակ

Ավարտվեց շախմատի Saint Louis Rapid and Blitz մրցաշարը, որին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Լևոնը 36 հնարավորից վաստակեց 18.5 միավոր ու Գրիշչուկի հետ բաժանեց 4-5-րդ հորիզոնականները, որի համար նախատեսված էր 27.5 հազար դոլար, փոխանցում է armsport-ը:
 
24-ական միավորով առաջին հորիզոնականը կիսեցին Մագնուս Կարլսենն ու Ուեսլի Սոն: 21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Հիկարու Նակամուրան:

  • Կիսվել: