ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սա թիմային աշխատանքի արդյունք է․ Ավետիք Վարդանյանն ամփոփել է Հռոմում կայացած ըմբշամարտի ԵԱ-ն

Սա թիմային աշխատանքի արդյունք է․ Ավետիք Վարդանյանն ամփոփել է Հռոմում կայացած ըմբշամարտի ԵԱ-ն

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանն ամփոփել է Հռոմում կայացած ԵԱ-ն:

«Կարելի է ասել` բոլորը մասնակցել են իրենց ուժերի ներածին չափով: Մի քիչ ավելին կարելի էր սպասել բրոնզե մեդալակրից, քանի որ նա հաղթում էր վրացի ըմբիշին և վերջին վայրկյաններին թույլ տված սխալի պատճառով 3:3 հաշվով պարտվեց: Տիգրան Ղազարյանն իր ունեցած հնարավորություններից ցածր մասնակցեց: Մեդալը նվիրեց մոլդովացի ըմբիշին: Ճիշտ է, Լյովա Գևորգյանը հաղթել է առաջնությունում, բայց ես նրա գոտեմարտերից գոհ չեմ:
Ընդհանուր թիմը լավ մասակցեց:

Չեմպիոնների մեջ կան նոր անուններ, որոնք պատանեկան տարիքում նման արդյունքների չէին հասել, այստեղ որևէ գաղտնիք չկա: Տղաններն իրենց հավատում են, հավատում են աշխատող մարզիչներին: Հավաքված, համախմբված, մեկը մյուսին օգնելով, իրար հավատալով և հարգելով թիմային աշխատանք է կատարվում: Թող անհամեստություն չթվա, բայց չեմ կարող չնշել, որ այս նվաճման մեջ փոքր չէ նաև մեր՝ մարզիչներիս դերը: Շնորհակալություն եմ հայտնում հավաքականում ինձ հետ աշխատող մարզիչներին և ըմբիշների անձնական մարզիչներին:

Մինչև Աշխարհի առաջնություն քիչ ժամանակ է մնացել: Հավաքներ ենք անցկացնելու: Թիմում լինելու է նաև փոփոխություն, սակայն դրա մասին դեռ շուտ է խոսել»,- Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնցմամբ՝ ասել է մասնագետը:

  • Կիսվել: