շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սա մեր երկրի հաղթանակն է. Կապառոս

Սա մեր երկրի հաղթանակն է. Կապառոս

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Ռումինիայի նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է հաջողությունը:

«Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին։ Սակայն գիտեինք, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, քանի որ խումբը դժվար է, հավաքակնների հետ որոնք հարուստ ֆուտբոլային պատմություն ունեն։

Սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ նրանք զգում են, թե ինչ նշանակում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը։ Շատ ուրախ եմ, որ նման հաջողության հասանք։ Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին, երկրպագուներին և ֆուտբոլիտներին։ Նրանք ամբողջ նվիրավծությամբ այս ընթացքում խաղացին։

Այս հաղթանակը մեր երկրի հաղթանակն է։

Ի սկզբանե ամեն ինչ լավ կազմակերպված էր։ Երբ թիմի հետ ինչ որ մի բան այն չէ, ժամանակ է պետք, պետք է համբերատար լիներ»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը՝ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ըդնունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։  

 

  • Կիսվել: