չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնությունում հաղթել է ադրբեջանցի Խանիմ Բալադժաևային

Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնությունում հաղթել է ադրբեջանցի Խանիմ Բալադժաևային

Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթել է ադրբեջանցի Խանիմ Բալադժաևային:

Նախորդ տուրում նա ուժեղ էր գտնվել նաև Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչ Զեյնաբ Մամեդյարովայից:
 
Երրորդ տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 3 միավոր և 4 շախմատիստուհիների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Չորրորդ տուրում Դանիելյանը սև ֆիգուրներով ուժերը կչափի ադրբեջանցի Գյունայ Մամադզադեի հետ:
 
Աննա Սարգսյանը երրորդ տուրում ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի հավաքականի անդամ Օլգա Գիրյայի հետ, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ են տարել, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը պարտություն են կրել։
 
Առաջնության գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։ Մասնակցում են 29 երկրների 117 մարզուհիներ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ:

  • Կիսվել: