ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռումինիա-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դանիելե Օրսատոն

Ռումինիա-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դանիելե Օրսատոն

ՖԻՖԱ ԱԱ-2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը: 

Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Դանիելե Օրսատոն։

Ինչպես հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, նրան կօգնեն Ալեսանդրո Ջիալատինին և Ջիորջիո Պերետին։ Չորրորդ պաշտոնյան Լուկա Պայրետոն է։

Հանդիպման VAR մրցավարն է Մաուրիցիո Մարիանին, նրա օգնականը՝ Ջիակոմո Պագանեսին։

  • Կիսվել: