հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Ռոնալդինյոն դիմել է Մեսսիին

Ռոնալդինյոն դիմել է Մեսսիին

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ շնորհավորելով Լիոնել Մեսսիին ծննդյան տոնի առթիվ։ Չորեքշաբթի օրը լրացավ արգենտինացի հարձակվողի 39-ամյակը, գրում է armsport.am-ը:

«Ծնունդդ շնորհավոր, Լեո՛ Մեսսի։ Ամուր գրկում եմ, եղբա՛յրս»,- արգենտինացու հետ համատեղ լուսանկարի տակ գրել է Ռոնալդինյոն։

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն և Լիոնել Մեսսին տարբեր տարիների կրել են կատալոնական «Բարսելոնայի» խորհրդանշական 10 համարի մարզաշապիկը։

Այս երկու լեգենդների կարիերան հատվում է նաև մեկ այլ ակումբում՝ փարիզյան ՊՍԺ-ում, որի գույները նրանք պաշտպանել են տարբեր ժամանակահատվածներում։

Ներկայումս Մեսսին ակումբային մակարդակում հանդես է գալիս ամերիկյան MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիում»։

Այս օրերին աստղային ֆուտբոլիստը գտնվում է Արգենտինայի ազգային հավաքականի ճամբարում և մասնակցում է աշխարհի առաջնությանը։ Նշենք, որ «Ալբիսելեստեն» արդեն իսկ ապահովել է իր տեղը մրցաշարի փլեյ-օֆֆում։

  • Կիսվել: