շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռոման հաղթեց Ա Սերիայի առաջին խաղում, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Ռոման հաղթեց Ա Սերիայի առաջին խաղում, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Իտալական Ա Սերիայի 1-ին տուրում «Ռոման» Հռոմում 3:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»:

28-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ Աբրահամի փոխանցումից հետո։ 60-րդ րոպեին Նիկոլա Միլենկովիչը խփեց պատասխան գոլը: 4 րոպե անց Աբրահամի փոխանցումից հետո Վերետուտը հաշիվը դարձրեց 2:1, իսկ հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ ֆրանսիացին իր երկրորդ գոլը խփեց այս խաղում։ 
 
Այսպիսով, «Ռոման» հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշրջանում:

  • Կիսվել: