ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռոման դժվարությամբ հաղթեց Սամպդորիային․ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը

Ռոման դժվարությամբ հաղթեց Սամպդորիային․ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը

Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Սամպդորիային»։ 

Տանտերերի համար բավականին բարդ հանդիպում ստացվեց։ «Գայլերը» հաղթական գնդակը խփեցին 72-րդ րոպեին։ Աչքի ընկավ Էդին Ջեկոն։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ողջ խաղին։

«Ռոման» հաղթեց 1-0 հաշվով։ Այս արդյունքից հետո հռոմեացիները միավորների քանակը հասցնում են 30 և 3-րդն են մրցաշարային աղյուսակում։

  • Կիսվել: