ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ռոմա»-ն հաղթել է. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

«Ռոմա»-ն հաղթել է. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցել է «Ջենոա»-ի հետ:

Մայրաքաղաքային ակումբն առավելության է հասել 0:2 հաշվով: «Գայլերի» կազմում աչքի է ընկել Ֆելիքս Աֆենա-Գյան, ով դարձել է դուբլի հեղինակ:
 
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
 
Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 5-րդն է` 22 միավորով:

  • Կիսվել: